Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am

9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր փաստ։

 

1.  Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:

 

2.  Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:

 

3.  Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:

 

4.  Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:

 

5.  Ամենապինդ ոսկրերն ազդրերի ոսկրերն են: Ասում են՝ դրանք բետոնից էլ ամուր են:

 

6.   Ամենակարճ ոսկրն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:

 

7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:

 

8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։

 

9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. imenno.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ